Օլաֆ Շոլցը չի պատրաստվում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ընտրությունների արդյունքների կապակցությամբ

18:26, 18.03.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, քանի որ Բեռլինում կարծում են, որ Ռուսաստանում անցկացված ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ ժողովրդավարական։

Շոլցի մամուլի քարտուղար Քրիստինա Հոֆմանի խոսքով, ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի էին։

«Դա ժողովրդավարական ու ազատ ընտրություններ չէին։ Ռուսաստանում հիմա բռնապետություն է, և այն կառավարվում է Պուտինի կողմից ավտորիտար ռեժիմով»,- ասել է Հոֆմանը։

Մինչ այդ երկրի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն ասել էր, որ ժողովուրդը հնարավորություն չունի ընտրություն կատարել Ռուսաստանում կայացած ընտրություններում։

Նմանատիպ