Օլաֆ Շոլց. Եվրամիությունը պետք է սկսի անդամակցության բանակցություններ Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ, որպեսզի կատարի Արևմտյան Բալկաններին տված ինտեգրվելու իր խոստումը
Եվրամիությունը պետք է սկսի անդամակցության բանակցություններ Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ, որպեսզի վերջապես կատարի Արևմտյան Բալկաններին տված ինտեգրվելու իր խոստումը,- Հյուսիսային Մակեդոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ելույթ ունենալով Սկոպյեում՝ Շոլցը նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարևոր դարձրեց Եվրոպայի համար միասնական լինելը։
«Շատ կարեւոր է այս գործընթացում նոր դինամիկա մտցնելը։ Ես կաջակցեմ հաջորդ քայլերին»,- ասել է Շոլցը Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկու հետ կայացած մամուլի ասուլիսում։