Օլաֆ Շոլց - Եվրամիությունը, մեր երկիրը և մյուս երկրները, նաեւ Վրաստանը, աշխատում են, և մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի խաղաղ զարգացում Հայաստանի և Ադրբեջանի միջև
Օլաֆ Շոլց - Եվրամիությունը, մեր երկիրը և մյուս երկրները, նաեւ Վրաստանը, աշխատում են, և մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի խաղաղ զարգացում Հայաստանի և Ադրբեջանի միջև

Եվրամիությունը, մեր երկիրը և մյուս երկրները, նաև Վրաստանը, աշխատում են, և մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի խաղաղ զարգացում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ասուլիսի ժամանակ։

Օլաֆ Շոլցի կարծիքով՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

«Այս հակամարտությունը իմաստ չունի, այն զոհաբերում է մարդկային կյանքը։ Այն պետք է լուծվի երկու երկրների միջև խաղաղ ճանապարհով, և մենք հույսեր ունենք։ Այն հույսերը, որ մենք ունեինք, այժմ վտանգի տակ են, բայց Եվրամիությունը, մեր երկիրը և մյուս երկրները՝ Վրաստանը, աշխատում են, և մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի խաղաղ զարգացում այս երկրների միջև»,- ասաց Օլաֆ Շոլցը։