Օլաֆ Շոլց. Եթե մյուսները տատանվեն, Գերմանիան պետք է հնարավորինս մեծացնի օգնությունն Ուկրաինային
Գերմանիան պետք է հնարավորինս մեծացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե մյուսները տատանվեն,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում իր ելույթում։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային պաշտպանական պայքարում ֆինանսապես և ռազմական առումով, ինչը ֆինանսական մեծ մարտահրավեր է հենց Գերմանիայի համար։
«Այս պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի ավարտվի այնքան արագ, որքան մենք բոլորս հույս ունեինք: Դրա համար մենք պետք է կարողանանք շարունակել այն, ինչ անում ենք այսօր, այս տարի, մյուս տարի և հաջորդ տարի։ Ուստի, եթե պետք է, եթե մյուսները տատանվում են, մենք պետք է հնարավորինս մեծացնենք մեր բաժինը»,- ասել է Օլաֆ Շոլցը։