Օլաֆ Շոլց - Ես վստահ եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ուկրաինային
Վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ուկրաինային,- այս մասին Բեռլինում Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ինչպես նշել է Շոլցը, ինքը վստահ է, որ քաղաքական գործընթացն արագորեն լրացուցիչ միջոցներ կհաստատի Ուկրաինային հետագա աջակցության համար։
«Վստահ եմ, որ ԱՄՆ Կոնգրեսն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Ուկրաինային։ Կոնգրեսի մեծ թվով անդամներ կան՝ և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ, ովքեր կարծում են, որ այս աջակցությունը կարևոր է, և մեծ մեծամասնությունը կողմ է դրան։ Ուստի, ես վստահ եմ, որ քաղաքական գործընթացն արագորեն լրացուցիչ միջոցներ կհաստատի Ուկրաինային հետագա աջակցության համար։ Ինչպես գիտեք, մենք հեռախոսով քննարկել ենք այդ հարցը Միացյալ Նահանգների նախագահի, պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ։ ԱՄՆ նախագահի ուղերձն այն էր, որ իրոք հնարավոր է ապագայում այս հարցում ապավինել ԱՄՆ-ին»,- ասել է Շոլցը։