Օլաֆ Շոլց. Ես կոչ եմ անում դաշնակիցներին ԵՄ-ում ուժեղացնել իրենց ջանքերը Ուկրաինայի հետ կապված
Օլաֆ Շոլց. Ես կոչ եմ անում դաշնակիցներին ԵՄ-ում ուժեղացնել իրենց ջանքերը Ուկրաինայի հետ կապված

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ ԵՄ անդամ երկրներից շատերը Ուկրաինային չեն մատակարարում բավականաչափ զենք և կոչ է անում ուժեղացնել իրենց ջանքերը: Այս մասին Շոլցը լրատվամիջոցներին ասել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ հանդիպումից հետո։

«Որքան էլ կարևոր լինի Գերմանիայի ներդրումը, այն բավարար չի լինի երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Ուստի ես կոչ եմ անում Եվրամիության դաշնակիցներին ուժեղացնել իրենց ջանքերը Ուկրաինայի հարցում»,- ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը նաեւ նշել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը, որը ծրագրել են ԵՄ անդամ երկրների մեծ մասը, բավարար չէ։