Օլաֆ Շոլց. Ոչ ոք չպետք է խաղա կամ առևտուր անի Եվրոպայի անվտանգության հետ
Օլաֆ Շոլց. Ոչ ոք չպետք է խաղա կամ առևտուր անի Եվրոպայի անվտանգության հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության կետի ցանկացած հարաբերականացում վտանգավոր է և ծառայում է միայն Ռուսաստանին։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

«ՆԱՏՕ-ի օգնության երաշխիքի ցանկացած հարաբերականացում անպատասխանատու է և վտանգավոր։ Սա միայն Ռուսաստանի շահերից է բխում։ «Ոչ ոք չպետք է խաղա կամ առևտուր կատարի Եվրոպայի անվտանգության հետ»,- ասել է Շոլցը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Շոլցի կարծիքով՝ անվտանգության աճող ռիսկերի պայմաններում Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործընկերությունը այլընտրանք չունի։

«ԵՄ-ն Ռուսաստանից թույլ լինելու պատճառ չկա». Մոտ մեկ տարվա ընթացքում Եվրոպան պետք է հասնի հակաօդային պաշտպանության ամենաբարձր հնարավորություններին և զինամթերքի արտադրությանը»,- ասել է Շոլցը։