Օլաֆ Շոլց - Ուկրաինայում եվրոպական երկրներից և ՆԱՏՕ-ից ցամաքային զորքեր չեն լինի
Օլաֆ Շոլց - Ուկրաինայում եվրոպական երկրներից և ՆԱՏՕ-ից ցամաքային զորքեր չեն լինի

Երեկ Փարիզում մենք պայմանավորվեցինք, որ բոլորը պետք է ավելին անեն Ուկրաինայի համար,- այս մասին սոցցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Օալֆ Շոլցը։

Շոլցի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է զենք, զինամթերք և հակաօդային պաշտպանություն։

«Երեկ Փարիզում մենք պայմանավորվեցինք, որ բոլորը պետք է ավելին անեն Ուկրաինայի համար։ Նրանց պետք է զենք, զինամթերք, հակաօդային պաշտպանություն։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Մի բան պարզ է, որ ցամաքային զորքերը չեն լինի եվրոպական երկրներից և ՆԱՏՕ-ից»,- գրել է Շոլցը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Փարիզում կայացած համաժողովում առաջնորդները քննարկել են արևմտյան երկրների ցամաքային ուժերը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, այս հարցում կոնսենսուսի չեն եկել, բայց ոչինչ ապագայում չի բացառվում։