Օլաֆ Շոլց. Վիկտոր Օրբանն այցելում է Պուտինին որպես Հունգարիայի վարչապետ, Եվրոպական խորհրդի արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Շառլ Միշելն է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սոցիալական ցանցերում արձագանքել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցին։
«Վիկտոր Օրբանն այցելում է Պուտինին որպես Հունգարիայի վարչապետ, Եվրոպական խորհրդի արտաքին քաղաքականության ներկայացուցիչը Շառլ Միշելն է։ Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է, մենք դատապարտում ենք ռուսական ագրեսիան և պատերազմը։ Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա»,- գրել է Շոլցը։
Տեղեկության համար՝ այսօր Մոսկվա է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։