Օլաֆ Շոլց. Փախստականների թիվը, ովքեր փորձում են հասնել Գերմանիա, չափազանց մեծ է, դաշնային կառավարությունը միավորվում է՝ դադարեցնելու անօրինական միգրացիան դեպի ԵՄ
Օլաֆ Շոլց. Փախստականների թիվը, ովքեր փորձում են հասնել Գերմանիա, չափազանց մեծ է, դաշնային կառավարությունը միավորվում է՝ դադարեցնելու անօրինական միգրացիան դեպի ԵՄ

Գերմանիան փորձում է կանգնեցնել անօրինական ներգաղթը սահմանային հսկողության միջոցով, տեղական լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Փախստականների թիվը, ովքեր փորձում են գալ Գերմանիա, այս պահին շատ մեծ է»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ միգրանտների ավելի քան 70 տոկոսը գրանցված չի եղել, թեեւ գրեթե բոլորը մինչ Գերմանիա ժամանելը եղել են ԵՄ այլ երկրներում։

«Դաշնային կառավարությունը հանձնառու է դադարեցնել անօրինական միգրացիան դեպի ԵՄ։ Դա հնարավոր է անել միայն միասնության և համերաշխության միջոցով։ Գերմանիան ամեն ինչ կանի այս խնդիրը լուծելու համար»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Գերմանիան ուժեղացրել է ստուգումները Լեհաստանի և Չեխիայի սահմաններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի, Լեհաստանի և Չեխիայի ներքին գործերի նախարարները համաձայնության են եկել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ, որը կաշխատի Եվրոպոլի հովանու ներքո՝ արդյունավետ պայքարելու «մարդկանց մաքսանենգության» դեմ։