Օլաֆ Շոլց. Մենք կանենք ամեն բան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան կասեցնելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Գրանադայում անցկացված Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի կարևորության մասին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավիճակի և Ուկրաինային աջակցության խնդիրների մասին։
«Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան կասեցնելու համար։ Լավ կլիներ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այստեղ հանդիպեին այն բանակցությունների ձևաչափի շրջանակներում, որոնք արդեն կան Եվրամիության խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ինձ հետ, բայց մենք այստեղ աշխատել ենք, որպեսզի համոզվենք, որ այդ բանակցություններ տեղի կունենան»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահին ասել է, որ ձմռան ամիսներին Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգ է մատակարարվելու։