Օլաֆ Շոլց. Մենք դաշնակիցների հետ կքննարկենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, բայց դա   չի լինի այնպես , ինչպես ՆԱՏՕ-ի որևէ անդամի պարագայում
Օլաֆ Շոլց. Մենք դաշնակիցների հետ կքննարկենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, բայց դա չի լինի այնպես , ինչպես ՆԱՏՕ-ի որևէ անդամի պարագայում

Ըստ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Գերմանիան իր դաշնակիցների հետ կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, սակայն դա չի լինի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի պարագայում։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

«Մեր մերձավոր դաշնակիցների հետ մենք կքննարկենք անվտանգության երաշխիքները և այն, ինչ կարող ենք ապահովել։ Սա շարունակական գործընթաց է, բայց պարզ է, որ չի լինի այնպես, ինչպես կլիներ ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի դեպքում։ Հասկանալի է, որ ինչ էլ որ լինի, մենք մեր զորքերով կպաշտպանենք նաև այնպիսի վայրեր, ինչպիսիք են Բալթյան երկրները կամ Լեհաստանը»,- ասել է Շոլցը։

Շոլցի խոսքով՝ Ուկրաինայի հետ նույնպես ընթանում է անվտանգության երաշխիքների քննարկում , միաժամանակ դիվանագիտական ​​ոլորտը պատրաստվում է ուկրաինական հետպատերազմյան շրջանին , որն էլ հույս ունեն որ շուտով կգա։

«Անվտանգության երաշխիքներ կան, որոնք, ինչպես նախկինում ասացի, մենք ինտենսիվորեն կքննարկենք Ուկրաինայի հետ, քանի որ այս հարցը առանցքային է հետպատերազմյան խաղաղության օրակարգում։ Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչ կարող ենք անել։ Օրինակ՝ ցանկացած պահի պատժամիջոցները վերականգնելու պատրաստակամություն, որն իր դերն է խաղում։ Հասկանալի է, որ դիվանագիտական ​​ոլորտը պատրաստվում է ուկրաինական հետպատերազմյան շրջանին , որն էլ հույս ունեն որ շուտով կգա։ Մասնավորապես, երբ պատերազմն ավարտվի»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։