Օլաֆ Շոլց. Մենք չենք որոշել դադարեցնել զենք մատակարարել Իսրայելին, մենք ունենք և կշարունակենք զենք մատակարարել
Օլաֆ Շոլց. Մենք չենք որոշել դադարեցնել զենք մատակարարել Իսրայելին, մենք ունենք և կշարունակենք զենք մատակարարել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի զենք մատակարարել Իսրայելին։

«Սա ուզում եմ անձամբ ասել, որ զենքի մատակարարումը դադարեցնելու որոշում չենք կայացրել։ Մենք զենք ենք մատակարարել և շարունակելու ենք մատակարարել։ Սա դաշնային կառավարության դիրքորոշումն է»,- ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը, սակայն, նշել է, որ չի խախտի Անվտանգության դաշնային խորհրդի գաղտնիության կանոնները, թեպետ հավելեց, որ կան կոնկրետ լուծումներ։

«Կառավարությունում մենք որոշումներ ենք ընդունել, որոնք ապահովում են, որ մոտ ապագայում կրկին զենքի մատակարարում կլինի»,- ասել է Գերմանիայի կանցլերը։