Օլաֆ Շոլց. Մենք աշխատում ենք աջակցելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ անդամակցության գործընթացին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ աշխատում է աջակցել Մոլդովային, Ուկրաինային և Վրաստանին Եվրամիությանը միանալու գործընթացին։ Այս մասին Օլաֆ Շոլցը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում։
Օլաֆ Շոլցը խոսել է Բոսնիա-Հերցեգովինայի եվրաինտեգրման մասին և ասել, որ Արևմտյան Բալկանների երկրները պետք է հույս ունենան Եվրամիության հետ։
«Լավ նորություն. մենք առաջընթաց ենք գրանցում ընդլայնման գործընթացում: Ես աջակցում եմ, որ Բոսնիա-Հերցեգովինայի բոլոր ջանքերից հետո մենք հետագա քայլեր ձեռնարկենք այդ երկրի համար, ինչպես դա արդեն հնարավոր դարձրել ենք շատ այլ երկրների համար։ Ես կարծում եմ, որ Արևմտյան Բալկանյան երկրները պետք է հույս ունենան մեզ հետ։ Եվրամիությանն անդամակցելու խոստումը տրվել է ավելի քան 20 տարի առաջ Սալոնիկում։ Այժմ մենք պետք է հետագա քայլեր ձեռնարկենք, իհարկե, մենք աշխատում ենք նաև աջակցելու Մոլդովայում, Ուկրաինայում և Վրաստանում ընթացող գործընթացներին»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ աջակցում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով Ուկրաինայի պաշտպանության համար անհրաժեշտ զենք գնելուն։
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն Ուկրաինայի աջակցության, անվտանգության, պաշտպանության և ընդլայնման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ընթացիկ իրադարձությունները, միգրացիան, գյուղատնտեսությունը և այլ հարցեր։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը։