Օլաֆ Շոլց. Կոչ եմ անում Պուտինին անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումը, արյունահեղությունը և դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայից
Պուտինը տառապանք և ոնչացում է բերում իր անմիջական հարևաններին,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ինչպես նշել է Շոլցը, փետրվարի 24-ը սարսափելի օր է Ուկրաինայի համար և մութ օր ամբողջ Եվրոպայի համար։
«Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ ՌԴ նախագահ Պուտինը կրկին կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Պուտինը տառապանք և ոնչացում է բերում իր անմիջական հարևաններին: Դա խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու սահմանները։ Նա սպառնում է բազմաթիվ անմեղ մարդկանց Ուկրաինայում, Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, և վերջապես սպառնում է խաղաղության կարգին մեր մայրցամաքում։ Սա արդարացում չունի։ Սա Պուտինի պատերազմն է: Պատժամիջոցների նպատակն է ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը, որ նրանք դառը գին են վճարելու իրենց ագրեսիայի համար։ Պուտինն այս պատերազմով լուրջ սխալ թույլ տվեց: Ես կոչ եմ անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումը, դադարեցնել արյունահեղությունը և դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայից»,- ասել է Շոլցը։