Օլաֆ Շոլց. Ջո Բայդենը շատ բանի է հասել իր երկրի, Եվրոպայի, աշխարհի համար, նրա որոշումը՝ կրկին չառաջադրվել, հարգանքի է արժանի
Ջո Բայդենի՝ կրկին չառաջադրվելու որոշումը հարգանքի է արժանի, այս մասին սոցցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Իմ ընկերը՝ Ջո Բայդենը, շատ բանի է հասել իր երկրի, Եվրոպայի և աշխարհի համար։ Նրա շնորհիվ անդրատլանտյան համագործակցությունը սերտ է, ՆԱՏՕ-ն ուժեղ է, իսկ ԱՄՆ-ը մեզ համար լավ և հուսալի գործընկեր է։ Նորից չառաջադրվելու նրա որոշումը հարգանքի է արժանի»,- գրել է Օլաֆ Շոլցը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը հանում է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում և պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի առաջադրումը որպես դեմոկրատների թեկնածու։