Օլաֆ Շոլց. Հաճելի էր խոսել ԱՄՆ Սենատի անդամների հետ, Ուկրաինային անհրաժեշտ է բոլոր հնարավոր աջակցությունը՝ իրեն ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար
ԱՄՆ-ում սենատորների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը քննարկել է Ուկրաինային աջակցության հարցը, այս մասին սոցցանցում գրում է Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է բոլոր հնարավոր աջակցությունը՝ իրեն ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։
«Հաճելի էր կրկին հանդիպել և զրուցել ԱՄՆ Սենատի անդամների հետ։ Ուկրաինան բոլոր հնարավոր աջակցության կարիքն ունի՝ իրեն ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար»,- գրել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը երեկ մեկնել է Վաշինգտոն, իսկ այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։