Օլաֆ Շոլց. Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, նրանք այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն, ինչը Ադրբեջանի պատասխանատվությունն է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Այս մասին Շոլցը նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը տարածում է գերմանական «Deutsche Welle»-ն։
Նրա խոսքով, Ղարաբաղի բնակիչներն այժմ հումանիտար օգնության կարիք ունեն, ինչը Ադրբեջանի պատասխանատվությունն է։
Նա նաեւ նշել է, որ Ղարաբաղում օգնությունը պետք է անցնի «Լաչինի» միջանցքով, որը Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհն է։
Շոլցի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը դեմ է ուժի կիրառմանը և հակամարտության կարգավորման միակ ճանապարհը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։