Օլաֆ Շոլց. Գերմանիայում սահմանային հսկողությունը կտևի երկար
«Գերմանիայում սահմանային հսկողությունը դեռ երկար կշարունակվի», -հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիան սեպտեմբերի 16-ից սահմանային հսկողություն է սահմանել Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի հետ։ Սահմանային հսկողությունն ուժեղացվել է նաև Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ։
Որոշման նպատակն է զբաղվել անօրինական միգրացիայի, ինչպես նաև իսլամիստական ահաբեկչական խմբավորումների և միջազգային հանցավոր կազմակերպությունների սպառնալիքներով։
Օլաֆ Շոլցը նշել է, որ սահմանային ստուգումները «շատ գրգռվածություն են առաջացնում», թեև Գերմանիան մտադիր չէ որևէ փոփոխություն կատարել այս առումով։
«Մենք այսպես կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտությունը կա։ Եվ դա կտևի շատ երկար»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերից, երբ հսկողություն է սահմանվել երկրի ցամաքային սահմանների վրա, ավելի քան 30 հազար մարդու թույլ չեն տվել երկիր մուտք գործել։