Օլաֆ Շոլց. Գերմանիան երբեք չպետք է աջակցի հրադադարին, որը ներառում է Ուկրաինայի կապիտուլյացիան
Օլաֆ Շոլց. Գերմանիան երբեք չպետք է աջակցի հրադադարին, որը ներառում է Ուկրաինայի կապիտուլյացիան

«Գերմանիան երբեք չպետք է աջակցի նման զինադադարին, որը նախատեսում է Ուկրաինայի կապիտուլյացիան»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, որտեղ պատասխանել է պատգամավորների հարցերին։

«Իմ կարծիքով, հրադադարը, որը նախատեսում է Ուկրաինայի կապիտուլյացիան, մի բան է, որին մենք Գերմանիայում երբեք չպետք է աջակցենք»,- ասել է Շոլցը։

Պուտինի առաջարկին արձագանքել է նաև Գերմանիայի կանցլերը՝ այն անվանելով տարօրինակ խաղաղության առաջարկ։

«Նա ասաց, որ պատրաստ է համաձայնել հրադադարի, եթե Ուկրաինան նույնպես ճանաչի իր տարածքի անեքսիան։ Սա ցույց է տալիս, թե որքան ցինիկ են նրանք մտածում, և որ ՌԴ նախագահը մտադիր չէ դադարեցնել այս ագրեսիվ պատերազմը»,- ասել է Շոլցը։

Կանցլերը նշել է նաև, որ Գերմանիան չի դառնա Ուկրաինայում շարունակվող պատերազմի կողմ, ինքը՝ որպես կանցլեր, դա երաշխավորում է։