Օլաֆ Շոլց. Գազայում կրակի դադարեցումն ավելի իրատեսական է, քան նախկինում էր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գազայում հրադադարը ավելի իրատեսական է, քան նախկինում էր։ Բացի այդ, խորհրդարանում իր ելույթի ժամանակ Շոլցը խոսել է Գազայում մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին։
«Պետք է հնարավոր լինի ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, և դա այն է, ինչին պետք է հասնել հիմա»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Օլաֆ Շոլցի խոսքով՝ մարդասիրական օգնությունն արագ հասցնելու համար անհրաժեշտ են քննարկումներ այն երկրների հետ, որոնք կարող են ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա։
«Ես, իմ հերթին, կոչ եմ արել բոլորին անել իրենց մասը՝ արագ համաձայնության հասնելու համար»,- հավելել է կանցլեր Շոլցը։