Օլաֆ Շոլց. Ցավոք, Մերձավոր Արևելքում խաղաղությունն ավելի հեռու է թվում, քան երբևէ, հակամարտության բանակցային լուծումը կարևոր է տևական խաղաղության համար
Օլաֆ Շոլց. Ցավոք, Մերձավոր Արևելքում խաղաղությունն ավելի հեռու է թվում, քան երբևէ, հակամարտության բանակցային լուծումը կարևոր է տևական խաղաղության համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսաուղերձ է հրապարակել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման տարելիցի կապակցությամբ։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը լիակատար համերաշխություն է հայտնում Գերմանիայում բնակվող հրեաներին։

«Շոլցը նշել է, որ Գազայում շարունակվող պատերազմը մեծ անհանգստություն է առաջացնում Գերմանիայի քաղաքացիների շրջանում, որն արտահայտվում է քննարկումներում և ցույցերում։ Նրանք տանջվում են ու իրենց մտահոգություններն են հայտնում։ Ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել»,- ասաց Շոլցը։

Ինչպես հայտարարել է Գերմանիայի կանցլերը, չպետք է թույլ տալ, որ հրեա քաղաքացիները Գերմանիայում ապրեն վախի և սարսափի մեջ։

«Մենք երբեք չենք հանդուրժի հակասեմիտիզմը և Իսրայելի նկատմամբ կույր ատելությունը։ Հրեաներն այստեղ՝ Գերմանիայում, արժանի են մեր պետության լիակատար համերաշխությանը»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ Շոլցը նշել է, որ դեռևս առկա է հակամարտությունը տարածաշրջանով մեկ տարածվելու վտանգ, ինչի պատճառով, միջազգային գործընկերների հետ միասին, Գերմանիայի ջանքերն ուղղված են թույլ չտալու «հրդեհ բռնկել»։

«Այո, ցավոք սրտի, ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված ահաբեկչական հարձակման տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու հաշտեցումը ավելի հեռու են թվում, քան երբևէ: Բայց մենք հաստատ մի բան գիտենք՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա, կարևոր է կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը։