Օլաֆ Շոլց. Առանց Իրանի աջակցության, ՀԱՄԱՍ-Ը չէր կարողանա աննախադեպ հարձակումներ իրականացնել Իսրայելի տարածքում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեղադրել է Իրանին՝ Իսրայելի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին Շոլցը հայտարարել է Բունդեսթագում իր ելույթի ժամանակ։
«Մենք դեռևս չունենք համոզիչ ապացույցներ, որ Իրանը հատուկ և օպերատիվ կերպով աջակցել է ՀԱՄԱՍ-ի այս հարձակմանը, սակայն բոլորի համար պարզ է, որ առանց Իրանի աջակցության վերջին մի քանի տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ը չէր կարողանա իրականացնել այդ աննախադեպ հարձակումները Իսրայելի տարածքի վրա»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Շոլցն ասել է, որ դաշնային կառավարությունը քրտնաջան աշխատում է ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին ազատելու համար:
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք բոլոր պատանդներին ազատ արձակելու համար՝ Իսրայելի հետ սերտ համակարգելով և անհրաժեշտ գաղտնիությամբ», – հավելել է Շոլցը: