Օլաֆ Շոլց. Ալեքսեյ Նավալնիի մահը մեզ համար շատ ճնշող է, Ռուսաստանը վաղուց հեռացել է ժողովրդավարությունից
Օլաֆ Շոլց. Ալեքսեյ Նավալնիի մահը մեզ համար շատ ճնշող է, Ռուսաստանը վաղուց հեռացել է ժողովրդավարությունից

Շատ հավանական է, որ Նավալնին մահացել է ռուսական բանտում, դա շատ ճնշող է մեզ համար,- այս մասին ասում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ինչպես նշում է Օլաֆ Շոլցը, Ռուսաստանը վաղուց հեռացել է ժողովրդավարությունից։

«Դա վերջնականապես հաստատված չէ, բայց, ամենայն հավանականությամբ, Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Սա շատ ճնշող է մեզ համար։ Ես հանդիպեցի նրան Բեռլինում, երբ նա եկավ բուժման՝ թունավորվելուց հետո, և ես խոսեցի Ռուսաստան վերադառնալու համար խիզախության մասին։ Հիմա նա իր կյանքով վճարեց դրա համար։ Մենք շատ լավ գիտենք, թե սա ինչ ռեժիմ է։ Նրանք, ովքեր քննադատում են, պաշտպանում են ժողովրդավարությունը, պետք է վախենան իրենց կյանքի և անվտանգության համար։ Դրա համար էլ մենք ցնցված ենք։ Մեր մտքերը նրա կնոջ, ընկերների ու համախոհների հետ են։ Դա ուղղակի սարսափելի է և վկայում է այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը: Ցավոք, այս գործընթացը վաղուց է սկսվել, Ռուսաստանը վաղուց հեռացել է ժողովրդավարությունից, վաղուց ժողովրդավարական չէ»,- ասաց Շոլցը։

Ալեքսեյ Նավալնին մահացել է ՔԿՀ-ում: