Օլաֆ Շոլց. 27 անգամ ասելու համար, որ մենք ցանկանում ենք ամեն ինչ անել՝ աջակցելու Ուկրաինայի՝ իր հողը պաշտպանելու կարողությանը
Օլաֆ Շոլց. 27 անգամ ասելու համար, որ մենք ցանկանում ենք ամեն ինչ անել՝ աջակցելու Ուկրաինայի՝ իր հողը պաշտպանելու կարողությանը

Պետք է 27 անգամ ասել, որ մենք ցանկանում ենք ամեն ինչ անել՝ աջակցելու Ուկրաինայի՝ իր հողը պաշտպանելու կարողությանը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Շոլցի խոսքով՝ իրենք ցանկանում են առաջիկա տարիներին ակտիվացնել Ուկրաինայի բյուջետային աջակցությունը և դա պետք է հնարավոր լինի։

«Այսօր մենք պետք է շատ կարևոր որոշում կայացնենք: Մենք ցանկանում ենք ավարտին հասցնել այն, ինչ սկսել ենք դեկտեմբերին, որը ներառում է բազմամյա ֆինանսական շրջանակի վերանայման վերաբերյալ համատեղ որոշում: Սա նշանակում է, որ մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին սկսել բյուջետային աջակցություն Ուկրաինային։ Ես կարծում եմ, որ դա հնարավոր կլինի, եթե Եվրոպան իրեն համարի հասարակություն, որտեղ բոլորը կանգնած են միմյանց կողքին և օգնում են որոշումներ կայացնել: Ես անձամբ շատ կաշխատեմ մյուսների հետ միասին 27 անդամ երկրների միջև որոշում կայացնելու համար։ Պետք է 27 անգամ ասել, որ մենք ցանկանում ենք ամեն ինչ անել՝ աջակցելու Ուկրաինայի՝ իր հողը պաշտպանելու կարողությանը»,- ասել է Օլաֆ Շոլցը։

Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցը։ Խոսքը ԵՄ բյուջեից 50 մլրդ եվրո հատկացնելու մասին է, որին դեմ է Հունգարիան։