Օկուպանտները վերահսկում են Սևերոդոնեցկի մեծ մասը, սակայն քաղաքի փողոցներում մարտերը շարունակվում են. Լուգանսկի ռազմական վարչակազմի ղեկավար

12:45, 09.06.2022

Օկուպանտները վերահսկում են Սևերոդոնեցկի մեծ մասը, սակայն քաղաքի փողոցներում մարտերը շարունակվում են, ասել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի նախագահ Սերգեյ Գայդայը։

Գայդայի խոսքով՝ ռուս զինվորականների կողմից Սևերոդոնեցկի պաշտպանների պաշարման վտանգ չկա, թեև Լուգանսկի շրջանի ավելի քան 90 տոկոսը ներկայումս գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։

Ինչ վերաբերում է Լիսիչանսկին, Սերգեյ Գայդասի խոսքով, քաղաքն ամբողջությամբ գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները բաժանված են Դոնեց գետով։

Նմանատիպ