Օկուպացված տարածքներում բնակվող դիմորդների համար գործարկվել է դպրոցի հետագա նախապատրաստման ծրագիր
Օկուպացված տարածքներում բնակվող դիմորդների համար գործարկվել է դպրոցի հետագա նախապատրաստման ծրագիր: Թբիլիսիի պետական համալսարանում անցկացված բացման միջոցառմանը դիմորդներին հանդիպել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, ծրագիրը օկուպացված տարածքներում բնակվող երիտասարդներին կառաջարկի բարձրագություն կրթություն: Դիմորդները կպատրաստվեն Թբիլիսիի պետական համալսարանում և Շոթա Մեսխիայի Զուգդիդիի պետական ուսումնական համալսարանում: Ծրագրի պիլոտային տարբերակը, որը գործարկվել է այսօր, կտևի երեք ամիս:
Ընթացիկ տարում ծրագրին գրանցվել է օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններից 142 դիմորդ: Նրանցից 70-ը կուրս կանցնի ԹՊՀ-ում, իսկ 72-ը՝ Շոթա Մեսխիայի համալսարանում:
«Այսօր մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունեցել անցնել նույնիսկ ազգային քննություններ, քանի որ հաճախ նրանք չունեին պատրաստման հնարավորություն: Հատկապես Գալիի և Ախալգորիի շրջաններում, որտեղ մայրենի լեզվով ուսուցումը սահմանափակ է: Որոշ դեպքերում, սա կապված է ֆինանսական վիճակի հետ: Այսօրվանից մենք այս քայլով ցույց կտանք, որ սա իրոք գործուն, իրական օգնություն է Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում բնակվողների համար»,- հայտարարել է պետական նախարարը: