Օկուպացված Դոնեցկում նավթային բազա է այրվում
Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկում նավթային բազա է այրվում։ Համապատասխան տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Սոցցանցերում հրդեհի կադրեր են շրջանառվում։
Դոնեցկի Բուդենովսկի շրջանում նավթային բազա է այրվում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է բազայի վրա ուկրաինական հրթիռային հարձակումների արդյունքում։ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել նշված տվյալները։