Օկուպացված Ցխինվալիում Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը կայանալու է այսօր
Օկուպացված Ցխինվալիում Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը կայանալու է այսօր

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը կայանալու է այսօր:

Վրաստանի փաստաբանների միության նախագահ Դավիթ Ասաթիանիի խոսքով, փաստաբանը ներկայացնելու է վրաց բժիշկին անհապաղ ազատելու մասին միջնորդությունը:

Վաժա Գափրինդաշվիլին արդեն ավելի քան մեկ ամիս է, գտնվում է Ցխինվալիի մեկուսարանում: Նրան ձերբակալել էին նոյեմբերի 9-ին՝ «սահմանն» անօրեն հատելու մեղադրանքով: