Օկուպացված Ցխինվալիում հայտարարում են, որ մանկապարտեզներում մնացել է սննդամթերքի 10 օրվա պաշար
Օկուպացված Ցխինվալիում հայտարարում են, որ մանկապարտեզներում մնացել է սննդամթերքի 10 օրվա պաշար

Ցխինվալիի ռեժիմի դե ֆակտո կրթության նախարարության նախակրթականների վարչությունում հայտարարում են, որ մանկապարտեզներում կա սննդամթերքի 10 օրվա պաշար:

Բացի այդ, ինչպես դե ֆակտո գերատեսչության ղեկավար Նինա Ջիոևը հայտնել է տեղի գործակալությանը, փոքր խոչընդոտներ են դպրոցի ճաշարանների մատակարարման գործընթացում, մասնավորապես, կա ձվի և թթվասերի պակաս:

Օսական մամուլի տեղեկությամբ, սննդամթերքի դեֆիցիտ չի զգացվում օկուպացված Ցխինվալիի գլխավոր հիվանդանոցում:

Հիշեցնենք, գոյություն ունեցող տեղեկությամբ, օկուպացված Ցխինվալիում սննդամթերքի դեֆիցիտ է: Ռուսաստանի սահմանին բեռները կանգնած են, քանի որ մաքսակետում ձեռնարկատերերից պահանջում են լրացնել էլեկտրոնային հայտարարագրեր: