Օկուպացված Ցխինվալիում Covid-19-ի դեպքերի թվի աճի պատճառով մինչև նոյեմբերի 14-ը փակվել են բոլոր հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները
Օկուպացված Ցխինվալիի շրջանում Covid-19-ի դեպքերի թվի աճի պատճառով մինչև նոյեմբերի 14-ը փակվել են բոլոր հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները։
Օկուպացիոն ռեժիմի «օպերատիվ շտաբի» որոշմամբ, կորոնավիրուսային վարակի դեպքերի մշտադիտարկումն իրականացվում է սպառողների իրավունքների պաշտպանության «կոմիտեի» վերահսկողությամբ։
Covid-19-ի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ օկուպացված Ցխինվալում սահմանափակումները կվերաբերեն ռեստորաններին և սրճարաններին, որոնք կգործեն միայն առաքման ծառայություններով։
Նոյեմբերի 3-ին օկուպացված Հարավային Օսեթիայում հայտնաբերվել է Covid-19 վարակի 79 նոր դեպք։ Համաձայն օկուպացիոն ռեժիմի՝ Վրաստանի օկուպացված շրջանում համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվել է ընդհանուր առմամբ 8 933 մարդ, որից 6 608-ն ապաքինվել է, 150-ը՝ մահացել։