Օկուպացված Ցխինվալիում այսօր անցկացվելու է բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը
Օկուպացված Ցխինվալիում այսօր, 11:00-ին անցկացվելու է բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը:
Վրաստանի փաստաբանների միության նախագահ Դավիթ Ասաթիանին հայտարարում է, որ բոլոր նախապայմանները կան, որ Վաժա Գափրինդաշվիլուն այսօր ազատ կարձակեն:
Կառավարող թիմում ասում են, որ Վաժա Գափրինդաշվիլուն համերաշխություն է հայտնում ամբողջ աշխարհը և իշխանությունը նրան ազատելու համար կիրառում է բոլոր մեխանիզմները:
Վաժա Գափրինդաշվիլու դատավարությունը կայացել էր դեկտեմբերի 13-ին: Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը նրան թողել էր կալանքի տակ:
Վաժա Գափրինդաշվիլին արդեն ավելի քան մեկ ամիս է, գտնվում է Ցխինվալիի մեկուսարանում: Նրան ձերբակալել էին նոյեմբերի 9-ին՝ «սահմանն» անօրեն հատելու մեղադրանքով: