Օկուպացված Ցխինվալին չի պատրաստվում բացել «սահմանը», մինչև վրացական կողմը չապամոնտաժի Ծնելիսի գյուղի մոտ տեղադրված անցակետը
Օկուպացված Ցխինվալին չի պատրաստվում բացել «սահմանը», մինչև վրացական կողմը չապամոնտաժի Ծնելիսի գյուղի մոտ տեղադրված անցակետը

Օկուպացված Ցխինվալին չի պատրաստվում բացել «սահմանը», մինչև վրացական կողմը չապամոնտաժի Ծնելիսի գյուղի մոտ տեղադրված անցակետը:

Այս մասին խոսել է օկուպացված Ցխինվալիի «նախագահը»՝ Ռուսաստանի սահմանային վարչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Ցանկանում եմ, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի Հարավային Օսեթիայի իշխանության քաղաքականությունը, մասնավորապես, Լենինգորիի (Ախալգորի) շրջանում, որտեղ կան դրսից լարվածություն ստեղծելու փորձեր: Չի կարող այնպես լինել, որ պետության մի մասում գոյություն ունենան խնդիրներ, իսկ մյուս մասն ունենա չեզոք դիրքորոշում: Եթե դուք պաշտպանում եք Հարավային Օսեթիայի շահերը, բոլորը, ովքեր իրենց համարում են Հարավային Օսեթիայի Հանրապետության քաղաքացիներ, դա պետք է անեն միասին: Հենց այդ պատճառով, Ռազդախանում սահմանը փակ կլինի այնքան ժամանակ, մինչև Ուիստա (Ծնելիսի) գյուղի մերձակայքում չապամոնտաժվի անցակետը»,- հայտարարել է օկուպացված Ցխինվալիի «նախագահը»: