Օկուպացված Ցխինվալիի շրջանից տեղափոխել են Օգոստոսի պատերազմում զոհված յոթ քաղաքացու աճյուն
Օկուպացված Ցխինվալիի շրջանից տեղափոխել են Օգոստոսի պատերազմում զոհված յոթ քաղաքացու աճյուն,- այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, 2017 թվականին օկուպացված Ցխինվալիի շրջանի Թամարաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բացվել են դագաղները և աճյունները հանել այդտեղից:
«Օկուպացված Ցխինվալիի շրջանից 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի յոթ խաղաղ քաղաքացու աճյուն տեղափոխվել է Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք:
2017 թվականի հոկտեմբերին, օկուպացված Ցխինվալիի շրջանի Թամարաշեն գյուղի երեզմանոցի հարակից տարածքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բացվել են դագաղները և աճյունները հանել այդտեղից1
Աճյունները ենթարկվել են փորձաքննության Խորվաթիայի Զագրեբ քաղաքի միջազգային լաբորատորիայում, որից հետո նույնականացվել է նրանց ինքնությունը: Այժմ աճյունները տեղափոխված է Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրո և համապատասխան գործընթացներ իրականացնելուց հետո նրանց կփոխանցեն ընտանիքներին»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկությունում: