Օկուպացված Ցխինվալիի «նախագահի» խոսնակն ասում է, որ «Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի ապրիլի 10-ից հետո»
Օկուպացված Հարավային Օսեթիայի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի ապրիլի 10-ից հետո, հայտարարել է դե ֆակտո նախագահի մամուլի քարտուղար Դինա Գասիևան։
Ապրիլի 10-ին օկուպացված Ցխինվալում «նախագահական ընտրություններ են» նշանակված:
«Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու բոլոր իրավական ընթացակարգերը կավարտվեն նախագահական ընտրություններից հետո»,- ասել է Գասիեւան։
Միաժամանակ, օկուպացված Հարավային Օսեթիայի «ղեկավար» Անատոլի Բիբիլովն ասել է, որ «Հարավային Օսեթիան մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար»։