Օկուպացված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Վրաստանի քաղաքացի Թամար Մեարակիշվիլիին որպես խափանման միջոց դատապարտեց երկու ամսվա ազատազրկման
Օկուպացված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը որպես խափանման միջոց Վրաստանի քաղաքացի Թամար Մեարաքիշվիլիին դատապարտել է երկամսյա կալանքի։ Այդ մասին հայտնել է Մեարաքիշվիլիի փաստաբան Ալան Բազաևը։
Ինչպես նշել է Բազաևը, նրանք բողոքարկելու են այսպես կոչված դատարանի որոշումը։
Մեդիայի տեղեկություններով՝ Մեարաքիշվիլին չի ընդունում մեղադրանքը և շարունակում է հացադուլը, որը սկսել է երեկ՝ ձերբակալությունից հետո։
Այսպես կոչված դատական նիստը անցկացվել է փակ դռների հետևում։ Նիստին չեն թույլատրել մասնակցել նաև Մեարաքիշվիլիի ընտանիքի անդամներին։
Տեղեկացնենք, որ օկուպացված Ցխինվալիում Վրաստանի քաղաքացի Թամար Մեարաքիշվիլին ձերբակալվել է «լրտեսության մեղադրանքով»։