Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի շրջանում տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկություն է տարածվում թելեգրամյան ալիքով։
Ըստ լրատվամիջոցների՝ մահացածը ռուսական ռազմաբազայի 43-ամյա աշխատակից է։ Նա մի քանի օր առաջ կորել էր։ Դիակը հայտնաբերել է շան հետ զբոսնող տղամարդը:
Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն մահվան ստույգ պատճառը կպարզվի դիահերձումից հետո։