Օկուպացված Աբխազիյի այսպես կոչված Արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Շամբան
Օկուպացված Աբխազիյի այսպես կոչված Արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Շամբան

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի տարածաշրջանի այսպես կոչված Արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Շամբան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է օկուպացիոն ռեժիմի առաջնորդը, այսպես կոչված Նախագահ Ասլան Բժանիան։

Շամբան օկուպացված Աբխազիայի այսպես կոչված ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1997-2004 թվականներին։ 2004 թվականին նա իր թեկնածությունը ներկայացրել է այսպես կոչված նախագահի պաշտոնում։ 2004 թվականի դեկտեմբերից նա կրկին ղեկավարել է այսպես կոչված արտաքին գործերի նախարարությունը։ 2010-11 թվականներին եղել է օկուպացված Աբխազիայի այսպես կոչված վարչապետ, իսկ 2020 թվականից այսպես կոչված Անվտանգության խորհրդի քարտուղար։

Շամբային կփոխարինի Ռաուլ Լոլուան, ով չի հաստատվել Գուդաութի «վարչակազմի ղեկավարի» պաշտոնում։

Տեղեկացնենք, որ օկուպացված Աբխազիայի արտաքին գործերի նախարարը նախկինում Ինալ Արձինբան էր, որին այս պաշտոնից հեռացրեց օկուպացիոն ռեժիմի ղեկավար, այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիան մայիսի 7-ին։