Օկուպացված Աբխազիայի «նախագահի» պաշտոնակատարը Գագրայի շրջանում հայտարարել է պարետային ժամ
Օկուպացված Աբխազիայի «նախագահի» պաշտոնակատարը Գագրայի շրջանում հայտարարել է պարետային ժամ

Օկուպացված Աբխազիայի «նախագահի» պաշտոնակատար Վալերի Բգանբան Գագրայի շրջանում հայտարարել է պարետային ժամ:

Պարետային ժամը կգործի ժամը 20:00-ից մինչև 07:00-ն:

Գագրայի բնակիչներից մեկի մոտ, ով մարտի 29-ին էր վերադարձել Մոսկվայից, արձանագրվել է կորոնավիրուս: Նա տեղափոխվել է Գուդաութայի հիվանդանոց: Բազմահարկ տան բնակիչները, որտեղ վարակվածն ապրում էր ընտանիքի հետ միասին, կարանտինում է: Արտաքին տարածքը վերահսկում է ոստիկանությունը:

Մինչև Գագրան, մարտի 30-ին պարետային ժամ էր հայտարարվել նաև Գալիի շրջանում: Գալիի շրջանն ամբողջովին փակ է: