Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հրաժարական է տվել: Ասլան Բժանիայի «երդմնակալությունից» հետո այսպես կոչված Վարչապետ Վալերի Բգանգբայի դե ֆակտո կառավարությունը հայտարարել է իր հրաժարականի մասին, որը հաստատել է Ասլան Բժանիան:
Ասլան Բժանիայի «երդմնակալությունը» անցկացվել է Սոխումում՝ ապրիլի 23-ին: Հաղորդվում է, որ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը կղեկավարի Ալեքսանդր Անկվաբը:
Այսպես կոչված ընտրություններում Ասլան Բժանիան հավաքեց ձայների 56,5 տոկոսը: