Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի հայազգի պատգամավորները քննադատում են Նիկոլ Փաշինյանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի հայազգի պատգամավորները քննադատում են Նիկոլ Փաշինյանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
Խամաճիկային ռեժիմի այսպես կոչված խորհրդարանի հայազգի պատգամավորներ՝ Աշոտ Մինոսյանը, Գալուստ Տրապիզոնյանը, Էրիկ Ռշտունին, Լևոն Գալուստյանը հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը դեմարշ է Աբխազիայի դեմ։
«Պարոն Փաշինյանին ուզում ենք հիշեցնել, որ անկախ երկրում ապրում է Հայ ազգությամբ 42 հազար քաղաքացի, և բնակիչները ստեղծել են բոլոր պայմանները մայրենի լեզուն սովորելու՝ պահպանելով սովորույթներն ու ավանդույթները։ Մենք հպարտությամբ Աբխազիան անվանում ենք մեր հայրենիք։ 30 տարի շարունակ մեր բազմազգ ժողովուրդը կերտում է սեփական պետությունը, և, ի տարբերություն Փաշինյանի, Աբխազիայում չկան քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ կդնեն ժողովրդի ընտրությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Մինչ այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լիովին և միանշանակ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։