Օկուպացված Աբխազիայի «արտաքին գործերի նախարար» Դաուր Կովեն ապրիլին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին: Տեղեկությունն այս մասին տարածում են օկուպացման ռեժիմի ներկայացուցիչները:
«Հանդիպման ժամանակ բանակցությունները կայանալու են Ռուսաստանի և Աբխազիայի երկկողմ հարաբերությունների գլխավոր հարցերի շուրջ»,- ասվում է օկուպացված Աբխազիայի «արտաքին գործերի նախարարության» հայտարարությունում:
Հայտարարությունում նաև նշված է, որ «առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու Ժնևի միջազգային բանակցություններում քաղաքական փոխգործունեության բարելավմանը»:
Ժնևի բանակցությունների հերթական փուլը նախատեսված է ապրիլի 2-3-ին: