Օկուպացված Աբխազիայի անջատողական իշխանությունն արգելել է ԱՄՆ USAID նախագծերի իրականացումը
Օկուպացված Աբխազիայի անջատողական իշխանությունն արգելել է ԱՄՆ USAID նախագծերի իրականացումը։
Խամաճիկային ռեժիմի որոշմամբ՝ ԱՄՆ USAID-ի տարածաշրջանային ղեկավար Ջոն Փենելիին արգելվել է մուտք գործել Վրաստանի օկուպացված շրջանի տարածք։
Անջատողական ռեժիմի որոշմամբ արգելվում է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնց նպատակն է կապ հաստատել Աբխազիայի տարածքում բնակվողների և Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում բնակվող քաղաքացիների միջև։ Արգելվել է նաև Աբխազիայի ներքին և արտաքին հարցերի լուսաբանմանն ուղղված մեդիա նախագծերի ֆինանսավորումը։
Անջատողական ռեժիմի համաձայն՝ ԱՄՆ Զարգացման գործակալությունը ներկայացրել է ութ միլիոն դոլար արժողությամբ նախագիծ։
«Այս նախագծի գործնական իրականացման ընթացքում ջանքեր են գործադրվել երկխոսության հարթակներ ստեղծելու առցանց և դեմ առ դեմ ձևաչափերով՝ Աբխազիայի քաղաքացիների և Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ փախստականների միջև անմիջական կապ հաստատելու համար», – ասվում է անջատողական ռեժիմի հայտարարության մեջ։