Օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները ձերբակալել են Կոդիսծղարո գյուղի երկու բնակչի
Ռուս զինվորականներն օկուպացված գոտու մոտ ձերբակալել են Կասպիի մունիցիպալիտետի Կոդիսծղարո գյուղի երկու բնակչի:
Ձերբակալվածներին տեղափոխել են դե ֆակտո ռեժիմի կողմից վերահսկվող տարածք:
Տեղի բնակիչների տեղեկությամբ, Զուրաբ Տուխիաշվիլին և Ռամազ Զարդիաշվիլին հովիվներ են և հավանաբար, գտնվում էին օկուպացնող գոտու հարակից տարածքում: Ձերբակալվածներից մեկը հասցրել է զանգահարել ընտանիքի անդամներին:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում հաստատում են, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները երկու անձին ձերբակալել են «սահմանի» անօրեն հատման մեղադրանքով:
Գերատեսչության տեղեկությամբ, գործարկվել է թեժ գիծ և տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: