Օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները ձերբակալել են Գուգուտիանթկարի գյուղի բնակչի
Ընթացիկ տարվա փետրվարի 2-ին օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Գուգուտիանթկարի գյուղի հարակից բռնազավթված տարածքում ապօրինի ձերբակալել են նույն գյուղի բնակչի,- այս մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:
«Բռնազավթիչ ուժերի կողմից ապօրինի ձերբակալության փաստերի հետ կապված գործարկվել է թեժ գիծ: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը, ինչպես նաև միջազգային գործընկերները:
Ապօրինի ձերբակալությունները զգալիորեն վատթարացնում են բռնազավթիչ ուժի երկայնքով, ինչպես նաև օկուպացված տարածքներում տիրող անվտանգության միջավայրը և բարդացնում տեղի բնակչության առօրյան»,- հայտարարում են ՊԱԾ-ում:
Նրանց փոխանցմամբ, առկա մեխանիզմների կիրառմամբ ընթանում է ակտիվ աշխատանք ապօրինի ձերբակալված անձի անհապաղ ազատ արձակման ուղղությամբ: