Օկուպացնող ռեժիմն օկուպացված Ախալգորիից անցակետերը ժամանակավորապես բացել է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Ախալգորիի շրջանի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին:
Ինչպես հայտարարում է Նուգզար Թինիկաշվիլին, օկուպացված Ախալգորիից նշված անցակետից կարող են 10 օրվա ընթացքում օգտվել բոլոր նրանք, ում «փաստաթղթերը» կլինեն կարգին:
Թինիկաշվիլու խոսքով, օկուպացված Ախալգորիում 1400 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանք չունեն դեղամիջոցներ, բուժօգնություն ստանալու հնարավորություն, կա սննդամթերքի պակաս:
Օկուպացված Ախլագորիում «սահմանը» փակ էր 5 ամսվա ընթացքում: