Օկուպացնող ռեժիմը Զարդիաանթկարի գյուղից առևանգված Միրիան Թազիաշվիլուն սահմանել է երկամսյա կալանք
Օկուպացնող ռեժիմը Գորիի շրջանի Զարդիաանթկարի գյուղից առևանգված Միրիան Թազիաշվիլուն սահմանել է երկամսյա կալանք:
Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Պետական անվտանգության ծառայությունում:
Ձերբակալվածը մեղադրվում է «սահմանն» անօրեն հատելու մեջ:
63-ամյա Միրիան Թազիաշվիլուն 10 օր առաջ օկուպացված գոտու մոտ ձերբակալեցին ռուս զինվորականները: Դեպքն ականատեսներ չունի և նրա անօրեն ձերբակալության մանրամասների մասին ընտանիքը դեռևս տեղեկություն չունի: