Օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Ղրոմի և Բալաանի գյուղերի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Ղրոմի և Բալաանի գյուղերի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
Ըստ ՊԱԾ-ի՝ գործարկվել են բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
«Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու՝ օկուպացված Ղրոմի և օկուպացված Ախալգորիի Բալաանի գյուղերի մոտ։ Նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալով՝ Պետական անվտանգության ծառայությունը ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական ձերբակալությունների այլ փաստերի մասին տեղեկությունները անմիջապես հաղորդվում են Ժնևում միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Ակտիվացվել են ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու բոլոր մեխանիզմները»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։