Օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներն ազատվել են անօրինական կալանքից
Երկօրյա ապօրինի կալանքից հետո օկուպացիոն ուժերի կողմից կալանավորված Վրաստանի երկու քաղաքացիները՝ Զազա Մելիքիշվիլին և Վալերի Գագնիձեն, ազատ են արձակվել։
Նրանք արդեն լքել են օկուպացված Ցխինվալի մեկուսարանը։ Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն ազատ արձակվածներին արդեն հանձնել են վրաց իրավապահներին։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Պետական անվտանգության ծառայությունից։
«Հոկտեմբերի 28-ին ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներն ազատության մեջ են։
Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործեց իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները՝ հնարավորինս արագ ազատ արձակելու ապօրինի ձերբակալվածներին։
Ակտիվացվել է ԵՄ դիտորդական առաքելության միջոցով գործող «թեժ գիծը»: Գործընթացում ներգրավված են եղել Վրաստանի միջազգային գործընկերները և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները։
Պետական անվտանգության ծառայությունը կշարունակի աշխատել ապօրինի բերման ենթարկված մյուս անձանց ազատ արձակելու ուղղությամբ», – հայտնում են ՀՔԾ-ից։
Երեկ Չորչանայի մերձակայքում գտնվող անտառում ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների։