Օկուպացիոն ուժերը օկուպացված Ցխինվալիի մոտ ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ցխինվալիի մոտ ապօրինի կերպով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու,- այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ նրանց՝ Պետական անվտանգության ծառայության կողմից ակտիվացել է «թեժ գիծը»։ Նաև տեղեկությունն անմիջապես տրամադրվել է Ժնևյան բանակցությունների համանախագահներին։
«Վրաստանի կենտրոնական իշխանությունն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված քաղաքացուն ազատ արձակելու համար։ Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն ուժը լիովին պատասխանատվություն է կրում օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված ապակառուցողական գործողությունների համար։ Ապօրինի ձերբակալությունների վնասակար պրակտիկան զգալիորեն վատթարացնում է անվտանգության միջավայրը տեղում և սպառնում է տարածաշրջանի կայունությանը», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարությունում։